fbpx
Երևան

Գրիգոր Լուսավորչի փողոցը վերանվանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց. ավագանին ընդունեց որոշումը

Մայիսի 22-ին Երևանի ավագանին ընդունել է Երևանում Գրիգոր Լուսավորչի փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց վերանվանելու մասին որոշումը:

Նիստի օրակարգում նաև ընդգրկված էին Մովսես Խորենացու փողոցի և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի՝ Սուրբ Մովսես Խորենացու փողոց և Սուրբ Մեսրոպ Մաշտոց պողոտա վերանվանման հարցերը, բայց այս դեպքերում որոշում չի ընդունվել, դրան չի աջակցել «Իմ քայլը» դաշինքը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ