fbpx
Սպորտ

Գրիգորի Բաբայանը՝ Տոբոլի գլխավոր մարզիչ․ պաշտոնական

Կոստանայի «Տոբոլ»-ի տնօրեն Նիկոլայ Պանինը խոսեց այն մասին, թե ով է դառնալու ակումբի նոր գլխավոր մարզիչը:

«Այսօր մենք բանակցություններ վարեցինք Ղազախստանի լավագույն մարզիչներից մեկի՝ Գրիգորի Բաբայանի հետ: Բոլորը նրան լավ գիտեն «Աստանա»-ում աշխատելուց: Նա ոչ միայն Ստանիմեր Ստոյիլովի, Միրոսլավ Բարանեկի, Օլեգ Պրոտասովի և Ռոման Գրիգորչուկի շտաբում էր, այլև ինքն էր հաջողությամբ ղեկավարում ակումբը: Կարելի է ասել, որ «Աստանա»-ի բոլոր հաջողությունները սերտորեն կապված են Գրիգորի Բաբայանի անվան հետ։

Այս մասնագետը լավ ծանոթ է ղազախական ​​ֆուտբոլի իրողություններին, թիմը եվրոպական մրցումներին պատրաստելու փորձ ունի և անընդհատ զբաղվում է շարունակական ինքնակրթությամբ: Վերջերս Գրիգորի Կոնստանտինովիչը ավարտեց պրակտիկան Իսպանիայում:

Այսօր ստորագրվեց պամայնագիր, ուստի այժմ կարող ենք վստահորեն ասել, որ Գրիգորի Բաբայանը «Տոբոլի» նոր մարզիչն է»,-ասել է Պանինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ