Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդը, ով մեղադրվում է սեռական բռնություն գործադրելու ու սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ, գրավի դիմաց ազատ է արձակվել։
Այս մասին գրում է The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցցանցերում լուսանկարներ էին հայտնվել, որոնք հրապարակողը պնդում էր, որ Գրինվուդը հունվարի 30-ին բռնություն է գործադրել իր ընկերուհու նկատմամբ։ Այնուհետև ֆուտբոլիստը բերման էր ենթարկվել ու ձերբակալվել։
Նշվում է, որ Գրինվուդն ազատության մեջ կմնա մինչև հետաքննության ավարտը, որից հետո արդեն նրա կարգավիճակը պարզ կլինի դատարանի վճռից հետո։
Հավելենք, որ Գրինվուդն ունի կասկածյալի կարգավիճակ, բայց մանրամասներ չկան այն մասով, թե արդյո՞ք նա ինչ-որ բան խոստովանել է, թե՞ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։