Այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 01:41-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Երևան-Մեղրի ճանապարհին գազով բեռնատար է կողաշրջվել․ իրանցի վարորդը հոսպիտալացվել է
- Հրդեհ բենզալցակայանում․ աշխատակիցն այվածքներով հոսպիտալացվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենասյանը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորներ Գ. Գ.-ին (ծնված 1981 թ.), Ա. Գ.-ին (ծնված 1984 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ:
Նշվում է նաև, որ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: