fbpx
Մարզեր

Գրիբոյեդով համայնքում ընթանում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գրբոյեդով համայնքում լայն թափով ընթանում են Չարենցի փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Միջպետական նշանակության ճանապարհն ասֆալտապատվել է 1970-ականներին և երբևէ չի վերանորոգվել: Տարիներ շարունակ այս ճանապարհով են հարակից շուկա իրենց բերքը տեղափոխել հարևան 6 համայնքի բնակիչները, որի արդյունքում պտուղ-բանջարեղենը կորցրել է ապրանքային տեսքը:

Գրիբոյեդով և հարևան համայնքների բնակիչների` նշված ճանապարհը բարեկարգ տեսնելու տարիների երազանքը շաբաթներ անց ամբողջությամբ իրականություն կդառնա:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է շուրջ 29 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 13 մլն դրամ է, իսկ համայնքի մասնակցությունը՝ շուրջ 16 մլն դրամ:

***
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 36 ծրագիր:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ