fbpx
Սպորտ

15:05 11/9/2019

Գրիզմանը Անդորրայի դեմ խաղում նույնպես չի կարողանում իրացնել 11 մետրանոցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 10-ին Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Անդորրայի ընտրանու հետ:

Դիդյե Դեշամի թիմը հաղթեց 3:0 հաշվով և խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 1-ին տեղը զբաղեցնող Թուրքիայի հավաքականի հետ ունենալով հավասար միավորներ՝ 15:

«Աքաղաղներ»-ի կազմում գոլեր հեղինակեցին Կոմանը, Բեն Յեդերն ու Լենգլեն:

Հետաքրքրական է, որ երկրորդ հանդիպումն անընդմեջ 11-մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն, ով խաղից հետո նշել է, որ տհաճ պահեր է ապրել վրիպումից հետո:

Գրիզմանը չէր իրացնել հարվածը նաև Ալբանիայի ընտրանու դեմ խաղում:

Վերեվ