Հայ ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր» գիրքը ճանաչվել է Լավագույն գեղարվեստական գիրքը՝ TCK Publishing-ի կազմակերպած մրցույթում։
Այս մասին տեղեկացնում է ինքը՝ Աֆյանը։
Նրա խոսքով՝ հարյուրավոր գրքերի մեջ իր գիրքը միակն էր, որը Հայաստանից էր։
Նա նշել է, որ այժմ կարող է գլուխը հանգիստ դնել բարձին՝ վստահությամբ, որ Հայաստանի համար մի բան արել է։
Նշենք, որ մրցույթում հաղթող գիրքը որոշվել է ընթերցասերների քվեարկության արդյունքում։