fbpx
Սպորտ

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը դարձել է «ԼՈՒԿ օփեն»-ի հաղթող

Ֆրանսիայում տեղի ունեցավ «ԼՈՒԿ օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 126 շախմատիստ:

Մասնակիցների թվում էր Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, որի համար այս մրցաշարը առաջինն էր գրոսմայստերի տիտղոսը ստանալուց հետո: Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերարացիայի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ