Դանիացի հայտնի գրոսմայստեր Պիտեր-Հայնե Նիլսենը Շախմատի միջազգային ֆեդերացիային ( ՖԻԴԵ ) առաջարկ է ներկայացրել։
Նիլսենին մտահոգել է այն հանգամանքը, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, երբ սպորտային իրադարձությունները կատարվում են հեռավար տարբերակով, առցանց մրցաշարերում ներգրավված են քիչ թվով շախմատիստներ, որի հետևանքով կարող են ֆինանսական ծանր կացության մեջ հայտնվել շատ մարզիկներ։
Նա ՖԻԴԵ-ին հորդորել է ստեղծել արտակարգ իրավիճակներ գործազրկության հիմնադրամ, որը կունենա 500 հազար եվրո բյուջե։

