ֆոնդ
Շվեդիան 5,5 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինային օգնելուն
Շվեդիան որոշել է 5,5 միլիոն դոլար ուղարկել Ուկրաինա՝ «կայունության ամրապնդման» ֆոնդին։ Այս մասին տեղեկանում ենք Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության տարածած հայտարարությունից։ Նշենք, որ ֆոնդը ստեղծվել է Շվեդիայի Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Շվեյցարիայի ջանքերով։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս քայլով Շվեդիան ևս մեկ ի ցույց է դնում իր համերաշխությունը Ուկրաինայի հետ և աջակցությունը նրա…
ԱՄՆ դեսպանատունը մրցույթ է հայտարարել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է 2021թ. հարկաբյուջետային տարվա մրցույթ Ջուլիա Թաֆթի փախստականների ֆոնդի դրամաշնորհային ծրագրի համար, որի նպատակն է խթանել տնտեսական աճը՝ զարգացնելով գյուղատնտեսությունը, հյուրանոցային բիզնեսը, ֆինանսները (հաշվապահությունը, տեխնոլոգիական հմտություններն ու գրագիտությունը փախստական կանանց շրջանում)։ Հայտերն ընդունվում են մինչև 2021թ. հունվարի 20-ը` տեղական ժամանակով ժամը 18:00։ Հայտադիմումը…
ԲԴԽ-ն 607 միլիոնից ավելի հետ է ուղարկել Կառավարության պահուստային ֆոնդ
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասյօրվա մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ իրենց այս տարվա բյուջեն ամբողջությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն։ Նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը 607 միլիոն դրամից ավելի հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ։ Նրա խոսքով՝ Արցախի համար դրամահավաքի ընթացքում ԲԴԽ-ն 22 միլիոն 340 հազար դրամ վճարել է Արցախի ֆինանսների նախարարության գանձապետարան։
Մինչև 82 մլն դրամի փոխհատուցում կստանան զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքները
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով հիմնադրամի կողմից զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին դրամական փոխհատուցում տալուն հայտնեց, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միակ առաքելությունն՝ ապահովագրել հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված և վիրավոր դարձած մեր հերոսների կյանքն ու առողջությունը։ «Եթե նրանց հետ որևէ դժբախտ դեպք տեղի ունենա, նրանք զոհվեն կամ հաշմանդամ դառնան հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ,…
Թենիս․ Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը թենիսի Համբուրգի ATP500 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտություն կրեց։ Նրա մրցակիցը սերբ Դուշան Լայովիչն էր։ Մրցավեճը տևեց 1 ժամ ու 1 րոպե։ Խաչանովը պարտվեց 2 սեթերում՝ 6-1, 6-2 հաշիվներով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,2 միլիոն եվրո։
Մահճակալային ֆոնդը մնում է զբաղված․ Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասյօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադարձել է մահճակալային ֆոնդին։ Նա նշել է, որ մահճակալային ֆոնդը մնում է զբաղված։ «Այդ գործընթացը արդեն երկար ամիսներ շարունակում ենք, չնայած որ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է», – ասել է նախարարը։ Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարին ապագայում միանալու են նոր հիվանդանոցներ։
ԱՀ նախագահը մինչև տարեվերջ աշխատավրձը կտրամադրի բարեգործությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ որոշում է կայացրել մինչև տարեվերջ աշխատավարձը տրամադրել բարեգործության: «Հարգելի՛ հայրենակիցներ Հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատածս տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձս պարբերաբար տրամադրում էի տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը: Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին…
Ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրվել է 82 մլն դրամ
Կառավարության այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ բուհերի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՀ բուհերին հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ: Ըստ այդմ, ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի` 1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի…
Գրոսմայստերը ՖԻԴԵ-ին առաջարկել է ստեղծել գործազրկության ֆոնդ
Դանիացի հայտնի գրոսմայստեր Պիտեր-Հայնե Նիլսենը Շախմատի միջազգային ֆեդերացիային ( ՖԻԴԵ ) առաջարկ է ներկայացրել։ Նիլսենին մտահոգել է այն հանգամանքը, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, երբ սպորտային իրադարձությունները կատարվում են հեռավար տարբերակով, առցանց մրցաշարերում ներգրավված են քիչ թվով շախմատիստներ, որի հետևանքով կարող են ֆինանսական ծանր կացության մեջ հայտնվել շատ մարզիկներ։ Նա ՖԻԴԵ-ին հորդորել է ստեղծել արտակարգ իրավիճակներ…
Կառավարությունում քննարկվել է ներդրումային ծրագրերի օժանդակության շրջանակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումները: Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած 9 միջոցառումների կատարման մասին: Ներկայացվել է տեղեկատվություն արդեն տրամադրված տնտեսական և սոցիալական աջակցության ծավալի մասին, զեկուցվել է որոշ սոցիալական միջոցառումների իրականացման կարգերի մշակման ընթացքի վերաբերյալ:…
ԱԺ աշխատակիցները կպարգևատրվեն մարտ ամսվա համար. Տիգրան Գալստյան
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը իր Facebook-ում գրել է ԱԺ աշխատակիցների պարգևատրման մասին: «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի(ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ…
Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամն տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային…
Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդների Թագավորություն այցը հետաձգվել է
Ապրիլի 2-ին կառավարությունը որոշում է կայացրել Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման, տեղափոխման և Հաագայում (Նիդերլանդների Թագավորություն) գտնվող Խաղաղության պալատի այգում տեղադրման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 6,288 մլն դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Արմենպրես»―ին հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի…
Քաղաքապետի որոշմամբ մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն բուժաշխատողներին(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին Սիրելի համաքաղաքացիներ, Իմ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից` մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Քանի որ ես պարգևավճար չեմ ստանում, բուժաշխատողների…













