Հուլիսի 7-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Մարտունիում բնակվող՝ 37-ամյա և երևանցի՝ 28-ամյա քաղաքացիների:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.20-ին, նրանցից մեկը Հանրապետության հրապարակում գողացել է Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ փող էր եղել:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։