fbpx
Զինված Ուժեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։ Այս մասին տեեկանում ենք պաշտպանության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ դեսպանը ակտիվ կերպով հանդիպումներ է ունենում պետական մի շարք մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նա այցելել էր Սյունիքի մարզ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ