fbpx
Ժամանց

Թոշակառուն կտրել է տան դիմացի խոտածածկ տարածքը և գտել զարդերով, փողով պայուսակ

Թոշակառուն կտրել է տան դիմացի խոտածածկ տարածքը և հարստացել այն բանից հետո, երբ դրա ներսում հայտնաբերել է 100 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան յոթ միլիոն ռուբլի) զարդերով և փողով հնամաշ պայուսակ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Հանաու (Գերմանիա) քաղաքի տարեց բնակիչը, ում անունը և տարիքը չեն բացահայտվում, պայուսակը պատահաբար գտել է 2021 թվականի նոյեմբերին՝ իր տան մոտ այգեգործությամբ զբաղվելիս։

Տղամարդը իր գտածոյի մասին հայտնել է Օֆենբախի ոստիկանություն: Իրավապահ մարմինների կողմից նշանակված փորձագետի խոսքով, ողջ զարդերն արտադրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1950-1960-ական թվականներին։ Ոսկերչական իրերի արժեքը գնահատվել է մոտ 17 հազար ֆունտ ստերլինգ, բացի այդ, փաթեթը եղել է 85 հազար ֆունտ կանխիկ գումար։

Չնայած տարածաշրջանային իշխանությունների մի քանի կոչերին՝ ուղղված Գերմանիայի բնակչությանը և լուրերի լայն տարածմանը, թանկարժեք իրերի տերերը չեն ներկայացել։ Մանրակրկիտ հետաքննությունից հետո ոստիկանները տարեց տղամարդուն ասել են, որ նա կարող է պահել գտած գումարն ու զարդերը։ «Դաշնային օրենքն ասում է, որ անձը, ով զեկուցում է իշխանություններին թանկարժեք իրերի հայտնաբերման մասին, կարող է պահել այն, եթե տիրոջը վեց ամսվա ընթացքում չգտնեն: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, բայց ապարդյուն», – բացատրել է Օֆենբախի ոստիկանության խոսնակ Թոմաս Լեյպոլդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ