ՀՀ ԿԳՄՍՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին:
Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին:
Բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված մյուս գումարը դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը (կամ ID քարտը): Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:
Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ [email protected]»:
https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3007249056169035?__cft__[0]=AZVrdpcN3mHUZbLdiNgvOxmsHQD_vMSO0d_auJkKFeaBWiYw8Q21r8MhEDMjixDNAuusuE6u1KH5X7OKQhF5iKVIUTnPy5k7dCIFLuWzs5Ph_GdqbZh6vHj0Ib_DwVG_OlMEI8tjMd3CmKO0_-xMX4tjbHxaYLwWmtC4WviGNpgEKbEhbVux1xLwxGrwmaCGmpQ&__tn__=%2CO%2CP-R
