Քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ իշխանությունների հետ բանակցությունները կարելի է մեռած համարել: Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հայտարարել է Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի գրասենյակը:
«Նիկոլաս Մադուրոյի դիկտատորական վարչակարգը դադարեցրեց բանակցային գործընթացը՝ թաքնվելով ստահոդ արդարացումների հետևում»,-ասված է Գուայդոյի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Վենեսուելայի կառավարության և Գուայդոյի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի են ունցել Բարբադոսում Նորվեգիայի միջնորդությամբ: Վենեսուելայի իշխանություններն օգոստոսին դադարեցրին բանակցություններն՝ ի նշան բողոքի Կարակասի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման դեմ։
