Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում պատմել է վերջին մարտերում գրանցված հերոսական գործողություններից մեկի մասին։
- Պարզվել է զինծառայողի ինքնությունը, ում դին Բաքվից տեղափոխվեց Երևան․ ՊՆ
- Սյունիքի վրա հարձակումը կանգնեցվել է բացառապես մեր բանակի կողմից․ Դանիել Իոաննիսյան
«Մարտական Եղբայրություն անդամ Վան Ահարոնյանը, որը մի քանի օր է ինչ Սիսիանի դիրքերում է, երեկ պատմեց վերջին կռիվների ժամանակ հերոսացած դիրքի ավագ Գուրգեն Սարգսյանի պատմությունը:
Գուրգենը չի լքել իր դիրքը, չի փորձել փախչել (փորձողները, որքան ինձ հայնտի է, չեն էլ փրկվել), երբ թշնամին հարձակում է գործել, այլ մինչև վերջ պաշտպանել է իր դիրքը, ինքն ու իր հետ մի քանի հոգի: Երբ կռիվն իր դիրքում անհույս է դարձել, պայթեցրել է դիրքը:
Նույնիսկ թուրքերն այնքան տպավորված են եղել Գուրգենի կռվից, որ իր դիակը բերել են հանձնել են հայերին, ասելով, որ սա թասիբով տղա էր, պատվող թաղեք», – գրել է Տեր-Աբրահամյանը: