Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է, որ համաձայն չէ այն մտքի ետ՝ թե ինքն ու Ֆրենկ Լեմպարդը համարվում են Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի հետնորդները։
«Ֆրենկը թոփ խաղացող է եղել: Անհավատալի է, որ այդքան տարի նա բարձր մակարդակով կարողացավ ելույթ ունենալ նույն թիմի կազմում: Դա մեծ նվաճում է: Որպես մարզիչ նա ցույց տվեց իր բնավորությունն ու ամբիցիաները, երբ գլխավորեց «Դերբին»: Մենք երկուսս էլ նոր ենք ու փորձում ենք սովորել»,- նշել է Միկել Արտետան։
Արտետան ընդգծել է, որ չարժե իրեն և Ֆրենկ Լեմպարդին համեմատել Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի պես հզոր մարզիչների հետ։