Առողջապահություն

Նախարարի հրամանով կասեցվել է Աչաջրի ծննդատան աշխատանքը

Աչաջրի Առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը (Աչաջրի ծննդատունը)։

«Ելնելով տրված հրամանից ,որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:

Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի,սակայն ապարդյուն…………..»,- ասված է գրառման մեջ։

Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել,որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի…

Geplaatst door Koryun Vardapetyan op Vrijdag 31 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ