Սպորտ

Բաց թողած գոլերից ավելի կարևոր է՝ ինչպես ենք դրանք բաց թողնում․ Գվարդիոլա

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հարցազրույցի ընթացքում ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու համար շատ կարևոր է պաշտպանությունը։

«Եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, պետք է ավելի լավ պաշտպանվենք։ Բաց թողած գոլերից ավելի կարևոր է, թե ինչպես ենք դրանք բաց թողնում։ Դրանց մեծ մասից կարելի էր խուսափել։

Մենք գիտենք այդ մասին։ Այս տարիների ընթացքում շատ ենք քննարկել այս խնդիրը»,- նշել է Խոսեպ Գվարդիոլան։

Օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունելու է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ