Հասարակություն

Գերմանիայից Հայաստան է ուղարկվել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտնում է, որ դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ:

Ըստ հաղորդագրության՝ սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր Covid-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին:

🇦🇲🇩🇪🇪🇺Դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին փոխանցեց…

Geplaatst door German Embassy Yerevan op Donderdag 6 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ