Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվար ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
Անցյալ ամիս քաղաքաբնակները վեց խաղում վեց հաղթանակ տարան՝ գոլերի 16: 1 տարբերությամբ:
Մրցանակի համար առաջադրվել էին նաև Միկել Արտետան («Արսենալ»), Դեյվիդ Մոյեսը («Վեսթ Հեմ») և Գրեմ Փոթերը («Բրայթոն»):