«Մանչեսթեր Սիթիի» 48-ամյա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան տարեկան վաստակում է 20 միլիոն ֆունտ ստերլինգ: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնայի» նախկին մարզիչը ոչ միայն ֆուտբոլային մարզիչներից ամենաբարձր վարձատրվող մասնագետն է, այլև Անգլիայի բոլոր մարզաձևերի մարզիչների թվում է ամենբարձր վարձատրվողը:
Երկրորդ հորիզոնականում է լոնդոնյան «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, որը տարեկան վաստակում է 8,5 միլիոն ֆունտ ստերլինգ:
Երրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերն է. նա տարեկան վաստակում է 7,5 միլիոն: