«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Լութոնի» խաղի հայտացուցակից դուրս մնալու մասին (2:1)։
«Նա ոտքի ոսկորում սթրեսային ռեակցիա ունի: «Ասթոն Վիլլայի» դեմ խաղից հետո (0:1) նա ցավ է զգացել և չէր կարող խաղալ։ Չգիտեմ, թե որքան կտևի վերականգնումը։
Էրլինգը տեղափոխվելուց հետո շատ կարևոր խաղացող է: Բայց քանի որ մրցաշրջանը զարգանում է, մենք նման իրավիճակների ենք բախվում։ Վնասվածքներ, որակազրկումներ և այլ խնդիրներ։ Մենք պետք է հարմարվենք»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել BBC-ն:
Այս մրցաշրջանում 23-ամյա նորվեգացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։