fbpx
Հասարակություն

Վերացվել է Գյումրիում կասեցված հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ