Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ հիշատակ: Այն մեկնարկել է Գյումրու «Անկախության» հրապարակից դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում և քառօրյա պատերազում զոհված շիրակցի զինվորականների աճյունները։
«Երթին միանում են տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին»,- նշել է կազմակերպիչներից Արա Նախշքարյանը։
Նա նաև հայտնել է, որ գիշերը նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը, որտեղ տեղի կունենա խնկարկում, մոմավառություն:
Ճանապարհին հնչում էին զոհվածների անունները: