Այսօր՝ օգոստոսի մեկին, Կառավարությունը հերթական նիստն է գումարել:
Նիստի ընթացքում Կառավարությունը 181 մլն դրամ և 21,5 հա հող հատկացրեց Պետական եկամուտների կոմիտեին Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:
«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, դրա համար շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Հունվարի 1-ից հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: