Երեկ՝ օգոստոսի 23-ին, ժամը 20:42-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցում ծառի ճյուղը մասամբ կոտրվել և հայտնվել է էլեկտրական լարերի վրա ու առկա է ընկնելու վտանգ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները կտրել և հեռացրել են վնասված ծառի ճյուղը (մոտ 5 մետր երկարությամբ):