Ապրիլի 18-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Խ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մետր սահել մոտակա դաշտը և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևորին (Արթուր Ս., ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: