Լա Լիգայի նախագահն ուզում է, որ Հալանդը տեղափոխվի Բարսա, իսկ Մբապեն՝ Ռեալ

Հրապարակող՝

Լա Լիգայի նախագահն ուզում է, որ Հալանդը տեղափոխվի Բարսա, իսկ Մբապեն՝ Ռեալ

Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը անկեղծացել է ու խոսել իր ցանկությունների մասին՝ կապված տրանսֆերների հետ։

Նրա խոսքերը փոխանցում է ABC-ն։

Նա ցանկություն է հայտնել, որ Էրլինգ Հալանդը տեղափոխվի «Բարսելոնա», իսկ Կիլիան Մբապեն՝ «Ռեալ» Մադրիդ։

Տեբասը նրանց անվանել է աշխարհի լավագույն երկու ֆուտբոլիստները ու ցանկություն հայտնել, որ Լա Լիգային բախտը ժպտա այնպես, ինչպես նախկինում, երբ իրար դեմ էին խաղում Լիոնել Մեսիին ու Կրիշտիանու Ռոնալդուն։

Նա հույս է հայտնել, որ «Ռեալն» ու «Բարսան» ավարտին կհասցնեն գործարքները։

Ամենաթարմ