Դորտմունքի «Բորուսիայի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հալանդը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալին»։
Այս մասին հայտնում է Goal-ը։
Սակայն սա այն դեպքում, եթե նա որոշի հեռանալ գերմանական ակումբից, իսկ այժմ նման մտադրություն Հալանդը չունի։
Նշվում է, որ հարձակվողով հետաքրքրված են մի շարք գրանդներ։
Ըստ աղբյուրի՝ Հալանդի «Ռեալ» տեղափոխությունը հնարավոր է կայանա 2022 թվականին։
Նշենք, որ նորվեգացին «Բորուսիայի» կազմում 69 խաղում խփել է 70 գնդակ։