fbpx
Հասարակություն

Հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից. փոխնախարար

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը մամուլի ասուլի ընթացքում պարզաբանել է ՀՀ տարածքում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառները: Նա նշել է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Վարդանյանն ասել է, որ իրանցի գործընկերները փաստել են՝ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել:

Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չի կարող ասել, որ հարյուր տոկոսով այդ տատանումները եկել են իրանական էներգահամակարգից: Նա խոստացել է, որ աշխատանքային խումբ կստեղծվի, որն էլ կզբաղվի պատճառների ու մեղավորների բացահայտմամբ:

«Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել և չի ունենա»,- հավելել է փոխնախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ողջ տարածքում վթարի հետևանքով այսօր էլեկտրամատակարարման խնդիրներ էին առաջացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ