Սեպտեմբերի 6-ին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ևս մեկ աճյուն:
«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
- Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է տեղահանված միայնակ տարեցներին
- Ճարտարում շարունակվում են եռահարկ բնակելի շենքի շինարարական աշխատանքները
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

