Խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը

Ամենադիտվածներ

Խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը

ТАСС-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

«Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ