Ռուս ռեփեր Տիմատին «Холостяк» նախագծի ութերորդ շոուի հերոսն է եղել։ Նախքան եզրափակիչը երաժիշտը մասնակիցների շարքում սկսել է առանձնացնել Եկատերինա Սաֆարովային և նրան եզրափակչում նվիրել է 7 կարատ քաշով շքեզ մատանի՝ պատվերով պատրաստած։ Այս մասին հայտնել է Cosmo-ն։
Տիմատին ընտրյալին ծանոթացել էր ընտանիքի հետ, սակայն ավելի ուշ հանգստի է մեկնել «Холостяк»-ի այլ աստղի հետ՝ չզգուշացնելով Եկատերինային։ Այդ ամենից հետո զույգի հարաբերությունները կարճ են տևել։
Ընդ որում, Սաֆարովան խոսել է իր և Տիմատիի հարաբերությունների մասին՝ նշելով, որ երջանիկ է եղել։ Նա նշել է, որ շարունակում է կրել թանկարժեք նվերն ու չի պատրաստվում այն վերադարձնել։ «Այդ ինչո՞ւ։ Դա նվեր է։ Նա ինձ ժամանակավոր չի տվել կրելու համար»,- պարզաբանել է նախագծի հաղթողը։