Հայտնի է, թե որքան կարժենա Moderna-ի ստեղծած պատվաստանյութը

Նուբար Աֆեյանի Moderna ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը հայտնել է, որ ընկերությունը կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի մեկ չափաբաժնի համար կպահանջի 25-ից 37 դոլար։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Բանսելը նաև հայտնել է, որ Moderna-ն շուտով կավարտի դեղամիջոցը Բրյուսել մատակարարելու վերաբերյալ համաձայնագիրը։

Ըստ ընկերության ղեկավարի՝ գինն արդարացի է ու խնդիրը առավելագույն շահույթ ստանալը չէ։

Ամենաթարմ