fbpx
Իրավական

Հակահեղափոխականները փորձում են սադրանքներով հասնել ռևանշի․ քաղակտիվիստ

Մարտի 1-ի իրադարձությունների տուժող, քաղակտիվիստ Անդրանիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԻՑՑԱՅԱԿԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆ ԻՄ ՀԱՆԴԵՊ

Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ պատմել այսօր ինձ հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Ժամը 11:20-ի սահմաններում մենակ քայլում էի Բաղրամյան պողոտայի մայթով, հանկարծ ինձ մոտեցավ մի մեքենա, որը վարում էր Քոչարյանի պիցցայակերներից մեկը՝ Արշակ Սարգսյանն ինձ մոտեցավ իր մեքենայով, բարձր ձայնով ամենավատ հայհոյանքն ինձ տվեց ու փորձեց վախկոտ նապաստակի պես փախուստի դիմել, բայց չհաջողվեց: Ով էլ լիներ իմ փոխարեն հաստատ կաներ այն, ինչ ես եմ արել՝ դրան մի լավ դաս եմ տվել ու չեմ փոշմանում:

Հիմա այդ ողորմելին գնացել է ոստիկանություն ու ցուցմունք է տվել իմ դեմ: Դեպքը տեսագրվել է տարածքը նկարահանող տեսախցիկներով, սակայն նրա արած հայհոյանքները չեն լսվում տեսագրության մեջ: Դեպքին ականատես են եղել մի քանի տղաներ, ովքեր կանգնած էին քիչ հեռու ու լսել են Արշակ Սարգսյանի կողմից իմ հասցեին ուղղված հայհոյանքները:

Այս միջադեպը գալիս է ապացուցելու,որ հակահեղափոխականները փորձում են հեղափոխական ակտիվիստներիս հրահրել այս կամ այն գործողության, մեր դեմ գործեր հարուցել ու դրանով թուլացնելով հեղափոխական ուժը՝ հասնել ռևանշի:

Կոչ եմ անում բոլորին լինել շատ զգոն, չտրվել սադրանքներին, չնպաստել երկորւմ անկայունության առաջացմանն ու հակահեղափոխության համար պղտոր ջուր չառաջացնել: Ամեն րոպե պիտի պատրաստ լինենք կրկին կանգնել մեր վարչապետի կողքին , թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգների դեպքում: Ես մարտի 1-ից սկսած պայքարի մեջ եմ եղել, մարտի 1-ին վնասվածք եմ ստացել ու կորցրել եմ մեկ աչքիս տեսողությունը: Դրանից հետո մինչև այսօր պայքարի մեջ եմ ու պայքարս մինչև վերջ տանելու եմ ՝ մինչև հեղափոխության վերջնական լիակատարա հաղթանակը»։

https://www.facebook.com/andranik.harutyunyan.963/posts/2451429251605083

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ