Չեխիայում բնակիները բողոքի ցույցեր են իրականացնում պաշտպանության նախարար Մարիա Բոնեշովայի դեմ: Պատճառը վերջինիս առաջարկած բարեփոխումների նախագիծն է, որի համաձայն երկրում այլևս չի լինի գլխավոր դատախազի պաշտոնը:
Ցուցարարները պնդում են, որ նա և երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը ներքաշված են կոռուպցիոն սկանդալի մեջ, ուստի դիմել են այս քայլին իրենց գործունեությունը կոծկելու համար, քանի որ միայն դատախազը կարող էր Բաբիշի դեմ քրեական գործ ուղարկել դատարան:
Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետից հեռուստաբանավեճի գնալ և ներկայացնել պաշտոնական տեսակետ: Նրանք պատրաստ են այնքան շարունակել ցույցերը, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել:
