Հավաք-պարապունքներ են անցկացվել N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխգործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։

