Հարձակողական գործողությունները 3-4 ուղղությամբ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշեր Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկել է լայանածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք բոլորը տապալվել են։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեկ վաշտում, մեկ դասակի ուժերի կազմով նախաձեռնված հարձակումները տապալվել և հետ են մղվել, որոշ ստարաբաժանումներ, մնալով ծուղակում՝ մինչև վերջ, հրետանային կրակով ջախջախվել են»,- ասել է Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ ներկայացոցչի՝ վաղ առավոտյան հյուսիսում ՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում՝ տարբեր ուղղություններով հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել։

«Այսօրվա հարձակումներն իրենց սատսկությամբ, ուժգնությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից: Որոշ ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ ուղղություններում, նույնիսկ, հետապնդման հնարավորությունով: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ: Սակայն, Մարտունու ուղղությամբ՝ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք, Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ: Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ՝ այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալված են: Կիրառվել են հիմնականում վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ: Ակտիվորեն կիրառվել է ավիացիա»,- ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են:

Ամենաթարմ