fbpx
Տեսանյութեր

Ադրբեջանական կողմի մարդկային կորուստների ընդհանուր թիվը հասել է շուրջ 500-ի

Այսօր ևս հակառակորդի զավթողական մտադրությունը ձախողվել է. հերթական ասուլիսում հայտարարել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Ավելին ՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած դիրքեր հյուսիսային և հարավային ուղղություններով:

«Այսօրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական ծանր զրատեխնիկա, 13 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի մարդկային կորուստների ընդհանուր թիվը հասել է շուրջ 500-ի: Հայկական կողմը ևս կրել է մարդկային կորուստներ, թվային տվյալները ՊԲ-ն կներկայացնի ավելի ուշ պաշտոնական հաղորդագրությամբ»,- նշել է նա:

https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/814077582677908/?v=814077582677908

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ