fbpx
Աշխարհ

Հաքերները հափշտակել են ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների տվյալները

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և իրավապահ այլ մարմինների շուրջ 4000 աշխատակիցների տվյալներ հայտնվել են հաքերների ձեռքում։ Վերջիններս կոտրել են ամերիկյան հատուկ ծառայության ազգային ակադեմիայի ասոցիացիայի կայքը, որտեղ էլ են եղել այդ տվյալները՝ անուն-ազգանուններ, պաշտոններ, անձնական հասցեներ, հեռախոսահամարներ, փոստային հասցեներ և այլն։

Հաքերները տվյալների մի մասը հրապարակել են իրենց կայքում՝ որպես գովազդ։ Հարցն այն է, որ չարամիտները մտադիր են այս տվյալները վաճառել բոլոր ցանկացողներին, ինչի համար էլ կոտրել են հատուկ ծառայության աշխատակիցների տվյալները պարունակող կայքը։

Նրանցից մեկը պարզաբանել է, որ կայքը կոտրելը հնարավոր է դարձել դրա ադմինների անփութության պատճառով․ նրանք չեն թարմացրել կայքն ու դրա հանգույցները, ինչի պատճառով հաքերները կարողացել են օգտագործել այդ ծրագրերի խոցելի մասերը ու ներթափանցել կայք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ