ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է․
«Նախորդ շաբաթ Ժնև կատարած այցի ընթացքում շատ հետաքրքիր հանդիպում ունեցա ICANN գործադիր տնօրեն Գորան Մարբիի հետ (ICANN-ը կայքերի դոմեյնները բաշխող կազմակերպությունն է): Քննարկեցինք Հայաստանում ինտերնետի հասանելիությանը վերաբերվող հարցեր, ինչպես նաև հայկական կայքերի դոմեյնների լոկալիզացմանը (հայաֆիկացմանը) և թվային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերվող հարցեր։
✅Պարոն Մարբին իր աջակցությունը և պատրաստակամությունը հայտնեց օգնել ոլորտը զարգացնելու գործում, ինչպես նաև ցանկություն հայտնեց այցելել Հայաստան և անձամբ ծանոթանալ ոլորտի առաջընթացին։
✅Երևանում Հոկտեմբերի 6-9 տեղի ունենալիք WCIT 2019-ին մասնակցելու հրավերին իպատասխան պարոն Մարբին նշեց, որ շատ է ցանկանում Հայաստան այցելել և ամեն ինչ կանի միջոցառմանը մասնակցելու համար։
✅Միջազգային այսպիսի կշիռ ունեցող յուրաքանչյուր մարդու այցը Հայաստան անհետևանք չի մնում և խիստ դրական է ազդում Հայաստանի միջազգային հեղինակության վրա՝ որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկրի»։