Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օրեր առաջ Դուբայում մասնակցություն է ունեցել արհեստական բանականության կոնֆերանսին։
Արշակյանը երեկ երեկոյան Facebook-յան իր էջում լուսանկար է հրապարակել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։
«Դուբայում կայացած արհեստական բանականության կոնֆերանսին առիթ եղավ զրուցելու իմ շատ սիրելի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն, լեգենդար Զինեդին Զիդանի հետ»,-լուսանկարի նկարագրության մեջ գրել է Հակոբ Արշակյանը։
https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3096875893672431
Նշենք, որ Դուբայում Զինեդին Զիդանը հանդիպել էր ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ։ Օրեր առաջ ֆրանսիացի մասնագետը նշեց, որ այդ հանդիպումը պատահական է ստացվել։
