fbpx
Կառավարություն

Հակոբ Արշակյանը կմեկնի Ղազախստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կգործուղվի Ղազախստանի Հանրապետություն։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին 2019 թվականի սեպտեմբերի 15-17-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)՝ Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հակոբ Արշակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ