Լրագրող Էլ Լարգուերոյի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ էապես ուժեղացնել հարձակման գիծը:
Ակումբը ցանկանում է այս ամառ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
Ըստ աղբյուրի՝ Մբապեն որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: