fbpx
Հասարակություն

Համացանցում ապատեղեկատվություն է տարածվել՝ ԱՄՆ-ում ձերբակալվել է Covid-19-ի ստեղծողը

2020-ի հունվարի 28-ին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Լիբերերին ձերբակալվել է  կոռուպցիոն գործարքների համար։ Այս մասին  պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ պրոֆեսորը  ԱՄՆ իշխանություններից թաքցրել է իր եկամտի հսկայական աղբյուրները ու զուգահեռաբար գումար է ստացել և՛ Չինաստանից, և՛ ԱՄՆ-ից:

Ամիսներ անց ռուս օգտատերեից մեկը իր էջում գրառում է անում՝ ըստ որի  ձերբակալվել է ԱՄՆ-ից պրոֆեսոր, որը ստեղծել է կորոնավիրուսն ու վաճառել Չինաստանին։

Այս մասին Տեղեկատվության ստուգման կենտրոնի լրագրող Օֆելյա Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և նշել, որ հայկական մեդիայում, մասնավորապես՝ armdaily.am-ում հրապարակվել է հոդված «ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը» վերնագրով։ Լրագրողը դիմել է Armdaily.am  կայքին, թե չեն պատրաստվում հեռացնել գրառումն ու ներողություն խնդրել ընթերցողներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ