Huffpost-ն անդրադարձել է վերջերս համացանցում հայտնված պինգվինների մասնակցությամբ տեսանյութին: Այստեղ պատկերված է եղել սև պինգվինների առանձնյակ, որը գրավել է մասնագետների ուշադրությունը:
Աղբյուրը հայտնել է, որ պինգվինների այս տեսակը մարդուն գրեթե չի հանդիպել պատմության մեջ:
«Սա, ամենայն հավանականությամբ, այս տեսակի պինգվինների ողջ մնացած միակ առանձնյակն է»,- ասվում է տեսանյութում:
Մասնագետները մանրամասնում են, որ կենդանիների այս տեսակն իր մուգ գունավորման պատճառով գրավում է գիշատիչների ուշադրությունն ու դառնում դրանց զոհը: Դա է պատճառը, որ նրանք գրեթե չեն պահպանվել:
https://www.facebook.com/BBCAmerica/videos/348978852376634/
