fbpx
Հասարակություն

Համացանցում տարածվում է կեղծ նամակ Փաշինյանի անունից՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությանը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է սոցիալական կայքերում տարածում գտնող մի նամակ՝ կից հետևյալ գրառումն արել:

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից NATO-ի ղեկավարությանը։ Թե բա՝ ուզում ենք «ՆԱՏՕ»-ի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը։

Ո՞վ է հեղինակը։ Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան։ Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ»,- գրել է նա:

https://www.facebook.com/SamvelVMartirosyan/photos/a.2576546959236453/2977713989119746/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ