Աշխարհ

Համաճարակի ժամանակ ընտանեկան բռնությունը նվազել է. ՌԴ Ներքին գործերի նախարարություն

 ՌԴ Ներքին գործերի նախարարությունը համաճարակի ընթացքում ընտանիքներում հանցագործությունների թվի անկում է արձանագրել ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Նախարարությունը այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ին՝ ի պատասխան ուղարկված հարցմանը: 

Գերատեսչությունը պնդում է, որ 2020 թվականի առաջին եռամսյակում ընտանեկան բռնության դեպքերի թիվը նվազել է 13%-ով:

Հաղորդվում է, որ 2020 թվականի մարտին գրանցվել է ավելի քան 13 հազար նման իրավախախտում, ինչը 6,5%-ով պակաս է նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ: Ապրիլին, երբ Ռուսաստանում հայտարարվեց պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը, ընտանեկան հանցագործությունների թիվը կազմել է գրեթե 7,7 հազար, ինչը 23,4%-ով պակաս է նախորդ տարվա ապրիլից:

Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան անցած շաբաթ ասաց, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գնահատականների համաձայն, ապրիլի 10-ից ի վեր, Ռուսաստանում ընտանեկան բռնության դեմ բողոքների թիվը ավելացել է 2,5 անգամ: Եթե մարտ ամսին հասարակական կազմակերպությունները ստացել էին ընտանեկան բռնության 6,054 բողոք, ապա ապրիլին արդեն եղել են ավելի քան 13 հազար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ