fbpx
Հասարակություն

Համաճարակի հարցը հանրային օրակարգում առաջնային հարցերից պետք է լինի․ Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պատմաբանը ընդգծել է, որ ինքը, իհարկե, հասկանում է, որ համաճարակի իրողությունը սկսում է հանրային դաշտում սովորական երևույթ ընկալվել արդեն, և անգամ այս երկու օրը գրեթե չխոսվեց այդ համատեքստում տեղի ունեցողի վերաբերյալ:

«Սակայն համաճարակի հարցը հանրային օրակարգում առաջնային հարցերից պետք է լինի՝ այն էլ այսպիսի վիճակագրության պարագայում: Առողջապահության նախարարը նշել էր, որ այս տեմպի պահպանման դեպքում արդեն հունիսի սկզբին 12 հազարից ավել վարակակիր կունենանք: Իմ մոտ տրամաբանական հարց է առաջանում: Ինչպե՞ս պետք է արվի, որ թվերի նվազում տեղի ունենա և դանդաղեցվի վիրուսի տարածումը: Հանրության սոցիալական պատասխանատվությամ մասին մոռացեք: Փողոցներում հիմա երևի 10-ից 1-ը կամ երկուսն են դիմակ դնում: Էլ չեմ խոսում կուտակումների և սոցիալական հեռավորության մասին: Կողմ եմ որ վարչահրամայական մեթոդներ կիրառվեն՝ անհրաժեշտության դեպքում, եթե համաճարակի տարածումը դանդաղեցնելու տեսանկյունից արդյունավետ է սկսած բոլորին դիմակ կրելու պարտադրանքից և իհարկե վերջացրած հնարավոր կուտակման վայրերում ոստիկանական վերակարգեր սահմանելուց: Ներկայումս փողոցը ամենառիսկային կետն և եթե խոսում ենք վիրուսի տարածման դանդաղեցման մասին, ապա պետք է հասկանալ թե ինչպես փողոցում կարգուկանոն հաստատել»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3009116735804247

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ